‘
Հայաստանի և Մոլդովայի քաղաքացիները կկարողանան փոխադարձ այցեր կատարել առանց մուտքի արտոնագրի: Այդ նպատակով երկու երկրների կառավարությունների միջև կստորագրվի «Քաղաքացիների առանց մուտքի արտոնագրի այցելությունների մասին» համաձայնագիր, որի նախագիծը ներառվել է գործադիրի մարտի 6-ի նիստի օրակարգում:
«Այն կնպաստի երկու պետությունների միջև հարաբերությունների զարգացմանը, փոխշահավետ տնտեսական, առևտրային, գիտատեխնիկական և այլ կապերի ամրապնդմանը, ինչպես նաև երկու պետությունների քաղաքացիների փոխայցելությունների դյուրացմանը»,- նախագծի հիմնավորումից հատված է մեջբերում «Արմենպրեսը»:
Հայաստանի և Մոլդովայի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ. մայիսի 18-ին:
‘