‘Գյուղապետ են ուզում դառնալ «դեպորտ արված խոպանչիները». «Հրապարակ»’

1118

«Հրապարակ»-ը գրում է. «Լոռու մարզի մի շարք համայնքներում մարտի 9-ին համայնքի ղեկավարի ընտրություններ են նշանակված: Թեկնածուների ցանկն ուշագրավ է՝ մտորումների տեղիք տվող: Գյուղական համայնքների մեծ մասում գյուղապետի թեկնածուներ են առաջադրվել գործազուրկ երիտասարդներից մինչև «դեպորտ  արված խոպանչիներ»:

Ու եթե այս ամենին էլ գումարենք այն հանգամանքը, որ գյուղերում ավելի շատ ընտրում են ոչ թե կոնկրետ գյուղապետի, այլ ազգական-բարեկամի, և, որպես կանոն, ամենամեծ ազգուտակը հաղթող է դուրս գալիս, ապա արդյունքների և գյուղի ապագայի մասին խոսելն անգամ ավելորդ է:

Մեր կողմից հավելենք, որ թերթի հիշատակած գործազուրկ երիտասարդների և  «դեպորտ  արված խոպանչիների» ճնշող մեծամասնությունը ՀՀԿ-ականներ են:

Նախորդ հոդվածը’40 հատ «պոլի փայտ» ԱԽՔ-ի համար. Ինքնապաշտպանական նպատակո՞վ. «ՉԻ»’
Հաջորդ հոդվածը‘Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ’