‘«Միշիկի գանգատ»-ի պատճառով ՉԻ-ն այսօր մասամբ է տարածվել’

6752

«Չորրորդ ինքնիշխանություն» թերթից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցել են, որ թերթի այսօրվա համարը մամուլի առաքմամբ զբաղվող «Պրեսս Ստենդ» կազմակերպության կրպակներում խիստ սահմանափակ քանակությամբ է բաժանվել. երկուական թերթ` 30-60-ի փոխարեն: 

iLur.am-ի տեղեկություններով, թերթի տարածումը խոչընդոտելու պատճառը Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանին նվիրված «Միշիկի գանգատը» հումորային բանաստեղծությունն էր: Բանաստեղծությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ: 

 

 

Միշիկը նստել 
Մի մութ անկյունում,
Աներոջ համար 
Փի-առ էր անում:
Մոտիկ է գալիս 
Մի ուրիշ քյարթու.
— Էս ի՞նչ ես անում,
Ա՛յ փեսիկ ջան դու:
— Ի՞նչ անեմ հապա,
Որ փի-առ չանեմ,-
Գանգատ է անում
Փեսոն տխրադեմ,-
Սաշիկը թաքուն
Սաղ բյուջեն կերավ,
Մեզ թողեց էստեղ,
Հոլիվուդ թռավ:
Բան չի մնացել
Սերժի ժամկետին,
Եթե չընտրվեց`
Թքում ենք փետին,
Սաղ Հայաստանը
Երեք ամիս անց
Ինձ է ման գալու
Մի-մի փետ առած:
Չէ, ես իմ գլխի
Գալիքը գիտեմ,-
Խոր հոգոց հանեց
Փեսոն տխրադեմ:

«Չորրորդ Ինքնիշխանություն»

27.10.2012

 

Նախորդ հոդվածը‘Հարգանքի տուրք հոկտեմբերի 27-ի զոհերին (Տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘«Տավրիա» — «Շախտյոր»՝ 0:1. Մխիթարյանը գոլային փոխանցման հեղինակ’