‘
Չինաստանի պետական լրատվամիջոցներն այսօր տեղեկացրել են, թե այդ երկրի մահմեդական քաղաքացիները ժամանել են Սիրիա, որպեսզի պայքարեն գործող կառավարության դեմ, հաղորդում է Associated Press-ը: Ըստ տեղեկությունների՝ ապստամբներին միացողները երկրի հյուսիսարևելյան տարածաշրջանում բնակվող չինացի ույգուրներն են, որոնք ՉԺՀ-ում պայքարում են այդ երկրից անջատվելու և սեփական մահմեդական պետությունն ստեղծելու համար:
Ըստ չինական իրավապահ մարմինների՝ ույգուրներին Սիրիայում դիմավորում և զինում են «Ալ-Քաիդայի» հետ կապ ունեցող խմբավորումների ծայրահեղականները:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ սիրիական ընդդիմության կողմում կռվում են Ուզբեկստանից, Թուրքիայից, Չեչնիայից, Լիբիայից և այլ երկրներից ժամանած գրոհայիններ, ինչպես նաև Իրաքում ԱՄՆ-ի դեմ պատերազմի վետերաններ:
‘