‘
Ֆրանսիայի իշխանությունները երկրից արտաքսել են արմատական իսլամական քարոզիչ, թունիսցի իմամ Մուհամեդ Համամիին՝ մեղադրելով նրան հակասեմիտականության մեջ, հայտնում է lenta.ru-ն:
Բացի հրեաների դեմ ուղղված հրապարակային հայտարարություններից՝ թունիսցի իմամը անհավատների դեմ պատերազմ սկսելու կոչեր է հնչեցրել և արդարացրել կանանց նկատմամբ իրականացվող բռնությունն ու մարմնական պատիժները՝ առաջարկելով մահվան աստիճանի ծեծել անհավատարիմ կնոջը:
Հիշեցնենք, որ հակասեմիտական իմամին արտաքսելու մասին որոշումը կայացվել է Իսլայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի՝ Ֆրանսիա կատարվելիք պաշտոնական այցի նախօրեին:
‘