‘ՀՖՖ-ն պարզաբանում է’

1358

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան արձագանքել է բուլղարական մի շարք լրատվամիջոցների տարածած լուրերին, որոնց համաձայն՝ աշխարհի 2014թ. առաջնության ընտրական մրցաշարի երկրորդ տուրի՝ Բուլղարիա – Հայաստան հանդիպման ընթացքում  բուլղարացի երկրպագուները հայ ֆուտբոլիստների հասցեին վանկարկել էին՝ «ցիգանի, ցիգանի», եւ դրա հետ կապված հայկական կողմը բողոք է ներայացրել ՖԻՖԱ-ին:

ՀՖՖ-ի տարածած հաղորդագրության մեջ նշված է.

«Բուլղարական մի շարք լրատվամիջոցներ անդրադարձել են Բուլղարիա-Հայաստան հանդիպմանը: Հրապարակումները պարունակում են բազմաթիվ անճշտություններ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան բողոքարկել է Բուլղարիա-Հայաստան հանդիպման այն դրվագները, որոնք ֆուտբոլի ազգային ֆեդերացիաները` ըստ ՖԻՖԱ-ի կանոնակարգերի, իրավունք ունեն բողոքարկելու: Դրանք բացառապես կապված են ֆուտբոլային խաղի կանոնների հետ: ՀՖՖ-ն նպատակահարմար չի համարում մանրամասները հրապարակել, քանի որ դրանք դրվելու են քննարկման: Ֆուտբոլային հանդիպման կազմակերպման, կարգապահական եւ մի շարք այլ դրվագներով զեկույց ներկայացնելու եւ դրանք արձանագրելու իրավունքը պատկանում է ՖԻՖԱ-ի կոմիսարին, եւ ոչ ազգային ֆեդերացիաներին»:

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ-ն իր քաղաքացիներին` զգոն եղեք ‘
Հաջորդ հոդվածը‘ՖԻԴԵ-ի փոխնախագահ. Շախմատային օլիմպիադան առանց Հայաստանի նոնսենս է’