‘
ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն իր պաշտոնավարման ժամանակ ՀՀ պետբյուջեի հաշվին բավական մեծ շռայլություններ է թույլ տվել, որոնց մասին փաստերը նոր-նոր են բացահայտվում։ Այս մասին գրում է «Ժողովուրդը»:
Փետրվարի 23-24-ին Տիգրան Սարգսյանը մեկ օրով մեկնել էր Սոչի՝ մասնակցելու Ձմեռային օլիմպիական խաղերի փակմանը։ «Ժողովուրդ»-ի տրամադրության տակ հայտնված փաստաղթերի համաձայն՝ միայն մեկ օրվա չարտերային չվերթի համար Տիգրան Սարգսյանը «Էյր Արմենիա» ընկերությանը վճարել էր 8 մլն 800 հազար դրամ՝ ավելի քան 21 հազար դոլար։ Բացի այդ, վարչապետին ուղեկցող անձնակազմի համար Սոչիում պատվիրվել էր հյուրանոց՝ օրը 832 հազար դրամ արժողությամբ։
«Այլ կերպ ասած՝ միայն 1 օրում Տիգրան Սարգսյանը ծախսել է ավելի քան 24 հազար դոլար, և սա՝ ՀՀ քաղաքացիներիս գրպանից»,- հավելում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
‘