‘
Երեկ «Նաիրի» բժշկական կենտրոնի 3-րդ հարկից ինքնասպանություն գործելու նպատակով ցած է նետվել 22-ամյա մի երիտասարդ: Բարեբախտաբար երիտասարդը չի մահացել, նա ողնաշարի շրջանում ստացել է սալջարդ եւ կոտրվածքներ: Այս մասին գրում է news.am-ը:
Համաձայն աղբյուրի, բժշկի աշխատասենյակից դուրս գալուց հետո, ինքնասպանություն գործելու նպատակով կոտրել է հիվանդանոցի 3-րդ հարկի պատուհանի ապակին և ցած նետվել:
Միջադեպի վերաբերյալ ոստիկանությունից մանրամասներ չեն հայտնել, միայն նշել են, որ կատարվում է հետաքննություն:
‘