‘Վախճանվել է ռուսաստանցի հրապարակախոս և հեռուստահաղորդավար Սվյատոսլավ Բելզան’

1747

Ռուսաստանցի հանրահայտ երաժշտագետ, հրապարակախոս և հեռուստահաղորդավար Սվյատոսլավ Բելզան 72 տարեկան հասակում իր մահկանացուն է կնքել Մյունխենի հիվանդանոցում:

«Վախճանվել է իմ մտերիմ ընկերը՝ Սվյատոսլավ Բելզան: Հենց նոր իմացա այդ մասին»,- իր ֆեյսբուքյան էջում առաջիններից մեկը գրառել է դաշնակահար Դենիս Մացուևը:

Բելզայի որդու խոսքով՝ առաջիկա օրերին նրա մարմինը կտեղափոխվի Մոսկվա:

Մինչև վերջերս Բելզան  «Կուլտուրա» հեռուստաալիքով վարում էր «Աշխարհի երաժշտական թատրոնների գլուխգործոցները» հաղորդումների շարքը: Փոխանցում է BBC-ն: 

Նախորդ հոդվածը‘Երիտասարդը ցած է նետվել «Նաիրի» բժշկական կենտրոնի 3-րդ հարկից’
Հաջորդ հոդվածը‘Բրիազիլիայում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնությանը ներկա կլինի ընդամենը 10 ֆուտբոլասեր Հայաստանից’