‘
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը այսօր` սեպտեմբերի 13-ին, ընդունել է Երեւանի կոնյակի գործարանի («Արարատ» ապրանքանիշի) Եվրոպայի եւ ԱՊՀ երկրների մենեջերներին՝ գործադիր տնօրեն Արա Գրիգորյանի գլխավորությամբ: Այդ մասին iLur.am-ին տեղեկացնում են ԼՂՀ նախագահի մամլո ծառայությունից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են գործարանի կողմից ԼՂՀ-ում իրականացված աշխատանքներին եւ հեռանկարներին առնչվող մի շարք հարցեր: Երկրի ղեկավարը կարեւորել է Երեւանի կոնյակի գործարանի դերը հանրապետության գյուղատնտեսության զարգացման գործում՝ հավելելով, որ Լեռնային Ղարաբաղը շահագրգռված է էլ ավելի խորացնել ու ընդլայնել համագործակցությունը գործարանի հետ:
‘