‘Արամ Մանուկյան. Սահմանադրական փոփոխությունները պարզապես բլեֆ են (տեսանյութ)’

1178

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր «Մարիոթ» հյուրանոցում տեղի են ունեցել սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծի վերաբերյալ քննարկումներ, որի ժամանակ Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Արամ Մանուկյանն իր խոսքում անհամաձայնություն է հայտնել սահմանադրական փոփոխությունների գաղափարին, եւ որպես անհամաձայնության նշան՝ նա եւ Կոնգրեսի արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կարապետյանը լքել են դահլիճը:

Անդրադառնալով այս հարցին՝ Արամ Մանուկյանը iLur.am-ի հետ զրույցում նշեց, որ իրենք ներկա են գտնվել միջոցառմանը՝ հարգելով միայն Եվրամիության ներկայացուցչության եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի հրավերը: Նրա խոսքով՝ իշխանություններն իրավունք չունեն սահմանադրական փոփոխությունների հարց բարձրացնել: «Սա պարզապես բլեֆ է, հնարք՝ ծածկելու այն, որ Սերժ Սարգսյանը ուզում է իր իշխանությունը պահպանել»,- նշեց Մանուկյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նախորդ հոդվածը‘Արմեն Մարտիրոսյան. Ոչ լեգիտիմ իշխանությունները իրավունք չունեն սահմանադրական փոփոխություններ իրականացնելու’
Հաջորդ հոդվածը‘Ֆելիքս Խաչատրյան. Եթե Աբրահամյանը իր ունեցած միլիարդները գրանցել է ուրիշի անունով՝ չի նշանակում, որ ձեռնարկատեր չէ’