‘
Երեկ հայ-ադրբեջանական սահմանին՝ Նախիջևանի կողմից արձակած կրակոցներից երկու հայաստանցի զինծառայողների մահվան դեպքից հետո, ՀՀ պաշտպանության նախարարություն է հրավիրվել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրչիկը։
Այսօր առավոտյան կայացել է դեսպանի հանդիպումը նախարար Սեյրան Օհանյանի հետ: «Հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը հորդորել է դեսպանին իր լիազորությունների շրջանակներում գործուն քայլեր ձեռնարկել շփման գծում իրավիճակը լիցքաթափելու ուղղությամբ, քանի որ ձևավորված օպերատիվ միջավայրում իրավիճակի ընթացիկ սրումը հղի է ադրբեջանական կողմի համար ծանր հետևանքներ ունենալու հավանականությամբ: Դեսպանը Կասպրչիկը հայտնեց իր մտահոգությունը և խոստացավ քայլեր ձեռնարկել շփման գծում ներկա իրավիճակի լիցքաթափման ուղղությամբ», – ասված է Հայաստանի ՊՆ տարածած հաղորդագրության մեջ:
‘