‘
Գերմանիայի ազգային հավաքականի նախկին դարպասապահ Оլիվեր Կանը պատմել է մունդիալից իր սպասումների մասին: Նա հաղթողի գլխավոր հավակնորդ է համարում Բրազիլիայի հավաքականին:
«Կարծում եմ, որ բրազիլական հավաքականը Մունդիալի ակնհայտ ֆավորիտն է: Նրանք նաև տանը հանդես գալու առավելությունն ունեն: Եթե բրազիլացիներին հաջողվի հաղթել, ապա ողջ երկիրը անասելի ոգևորվածության մեջ կհայտնվի: Ենթադրում եմ, որ անակնկալ կարող է մատուցել Չիլիի հավաքականը, ի դեպ մեքսիկացիներն էլ են հետաքրքիր նայվում: Բայց չպետք է մոռանալ նաև Արգենտինայի մասին: Ինչ վերաբերվում է եվրոպական թիմերին, այստեղ ես առաջին հերթին կառնաձնացնեի Իսպանիային ու Գերմանիային: Մեր հավաքականում շատ կան ուժեղ ֆուտբոլիստներ, որոնք հաղթել են Չեմպիոնների լիգայում», — ասել է Կանը:.
‘