‘Ավակովը տեղեկացրել է Մարիուպոլում անջատականների հենակետերը գրավելու մասին’

1225

Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովն իր Facebook-յան էջում տեղեկացրել է, որ ազգային գվարդիայի և բանակի ստորաբաժանումներին հաջողվել է գրավել Մարիուպոլում անջատականների բոլոր առանցքային հենակետերը:

Ավակովի խոսքով՝ խոցվել է զրահապատ պարեկային մեքենա, ոչնչացվել են դիպուկահարների կետերը:

Ուկրաինայի ՆԳ նախարարը նաև տեղեկացրել է, որ վիրավորվել են երկու ուկրաինացի զինվորներ, մինչդեռ անջատականները մեծ թվով կորուստներ են կրել:

Ավելի վաղ ինքնահռչակ Դոնեցկի ժողովրդական հանրապետության ներկայացուցիչները հաստատել էին, որ քաղաքում մարտեր են ընթանում: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Մանկապարտեզում հրդեհ է բռնկվել’
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը այցելել է Ռուսաստանի դեսպանատուն’