‘
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պոռոշենկոն ներկայացրել է այն խաղաղության ծրագիրը, որն ինքը պատրաստ է առաջարկել անջատականներին երկրի արևելքում: Ըստ նրա՝ զորքերը կարող են դադարեցնել կրակը, որպեսզի հնարավորություն տան անջատականներին՝ ցած դնելու զենքը, իսկ «ռուսաստանյան վարձկաններին»՝ հեռանալու երկրի տարածքից:
Պոռոշենկոյի խոսքով՝ այդ ծրագիրը շուտով կկիրառվի գործնականում:
Ի դեպ, հայտարարություն անելուց առաջ Պոռոշենկոն հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ:
Պոռոշենկոյի մամլո ծառայությունից նշել են, որ զինադադարը կարող է հայտարարվել «մի քանի ժամ կամ մի քանի օր հետո»: Փոխանցում է BBC-ն:
‘