‘Գալուստ Սահակյանի օգնականների, խորհրդականների ու ռեֆերենտների թիվն անցնում է տրամաբանական սահմանները. «Ժողովուրդ»’

1244

«Ժողովուրդ»-ը գրում է. «ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի օգնականների, խորհրդականների ու ռեֆերենտների թիվն անցնում է տրամաբանական սահմանները։ Գրիգորիչն ունի 7 խորհրդական, 6 օգնական, 4 ռեֆերենտ։ Մեծ ուշադրություն չէինք դարձնի, եթե չլիներ մեկ հանգամանք. այդ անձինք հսկայական աշխատավարձ են ստանում պետբյուջեից, բայց որևէ գործունեություն չեն ծավալում, ընդհակառակը՝ օրերով նրանց աշխատասենյակների դռները փակ են լինում։ Չնայած, հանուն արդարության՝ պետք է նշել, որ այս հարցում Գ. Սահակյանի մեղավորությունն այնքան էլ  մեծ չէ. նա պատկառելի ժառանգություն է ստացել իր նախորդից՝ Հովիկ Աբրահամյանից, և իր հերթին երկու հոգով ավելացրել այդ թիվը»։

Նախորդ հոդվածը‘Աշխարհի չեմպիոնը վայր է դնում լիազորությունները, Հոլանդիան ու Չիլին փլեյ-օֆֆում են (վիդեո)’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ դեսպանը՝ Որոտանի վաճառքի մասին. ԱՄՆ-ն պաշտպանում և աջակցում է. «Ժամանակ»’