‘Աշխարհի չեմպիոնը վայր է դնում լիազորությունները, Հոլանդիան ու Չիլին փլեյ-օֆֆում են (վիդեո)’

1029

Իսպանիայի հավաքականը երկրորդ պարտությունը կրեց աշխարհի առաջնության խմբային փուլում: Աշխարհի և Եվրոպայի գործող չեմպիոնները 0-2 հաշվով պարտվեցին Չիլիի ընտրանուն:

Երկու գոլերն էլ չիլիացիները խփեցին առաջին կեսում: 20-րդ րոպեին հիանալի գրոհից հետո հաշիվը բացեց Էդուարդո Վարգասը: Իսկ ընդմիջման գնալուց առաջ Շարլես Արանգիսը խփեց երկրորդ գնդակը: Երկրորդ կեսն անցավ Իսպանիայի հավաքականի առավելությամբ, սակայն չիլիացիները և մասնավորապես դարպասապահ Կլաուդիո Բրավոն կարողացան հետ մղել մրցակցի բոլոր գրոհները:

Այսպիսով, Իսպանիայի հավաքականը չկարողացավ հաղթահարել խմբային փուլի արգելքը: Հոլանդիայի ու Չիլիի հավաքականները վաստակել են վեցական միավոր, իսկ Իսպանիան ու Ավստրալիան` 0: Ինչպես և նախորդ առաջնությունում, աշխարհի գործող չեմպիոնները իրենց լիազորությունները վայր են դնում խմբային փուլում:

Նշենք նաև, որ Իսպանիան Մունդիալներում վերջին անգամ չէր հաղթահարել խմբային փուլը 1998 թվականին՝ Խավյեր Կլեմենտեի գլխավորությամբ:

 

ԻՍՊԱՆԻԱ-ՉԻԼԻ 0-2 (0-2) MC
0-1՝ Էդուարդո Վարգաս 20՛, 0-2՝ Չառլզ Արանգիս 43՛
ԻՍՊԱՆԻԱ. 1.Իկեր Կասիլյաս, 15.Սերխիո Ռամոս, 18.Խորդի Ալբա, 22.Սեսար Ասպիլիկուետա, 4.Խավի Մարտինես, 6.Անդրես Ինյեստա, 14.Չաբի Ալոնսո (17.Կոկե, 46), 16.Սերխիո Բուսկետս, 21.Դավիթ Սիլվա, 11.Պեդրո Ռոդրիգես (20.Սանտի Կասորլա, 76), 19.Դիեգո Կոստա (9.Ֆերնանդո Տոռես, 64)
ՉԻԼԻ. 1.Կլաուդիո Բրավո, 2.Էուխենիո Մենա, 17.Գարի Մեդել, 18.Գոնսալո Խարա, 4.Մաուրիսիո Իսլա, 5.Ֆրանսիսկո Սիլվա, 8.Արթուրո Վիդալ (6.Կառլոս Կարմոնա, 88), 20.Չառլզ Արանգիս (16.Ֆելիպե Գուտյերես, 64), 21.Մարսելո Դիաս, 7.Ալեքսիս Սանչես, 11.Էդուարդո Վարգաս (10.Խորխե Վալդիվիա, 85)
Զգուշացում՝ Չաբի Ալոնսո 40՛ (Ի), Արթուրո Վիդալ 26՛ (Չ), Էուխենիո Մենա 61՛ (Չ) ; Մրցավար՝ Մարկ Գեյգեր (ԱՄՆ)
55 ԳՆԴԱԿԻ % 45
15 (9) ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ) 7 (4)
13 ՏՈՒԳԱՆՔ 15
7 ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ 1
1 ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ 2
 
 
ՏՈՒՐ 2
ԻՍՊԱՆԻԱ-ՉԻԼԻ 0-2 (0-2) MC
0-1՝ Վարգաս 20՛, 0-2՝ Արանգիս 43՛
ԱՎՍՏՐԱԼԻԱ-ՀՈԼԱՆԴԻԱ 2-3 (1-1) MC
0-1՝ Ռոբեն 20՛, 1-1՝ Կեյհիլ 21՛, 2-1՝ Յեդինակ 55՛, 2-2՝ Վան Պերսի 58՛, 2-3՝ Դեպայ 68՛
 

 ԱԱ-2014. Խումբ B. Արդյունքներ/աղյուսակ

ՄՐՑԱՇԱՐԱՅԻՆ ԱՂՅՈՒՍԱԿ
N ԹԻՄ Խ Հ Ո Պ Գ Մ
1 ՀՈԼԱՆԴԻԱ 2 2 0 0 8 3 6
2 ՉԻԼԻ 2 2 0 0 5 1 6
3 ԱՎՍՏՐԱԼԻԱ 2 0 0 2 3 6 0
4 ԻՍՊԱՆԻԱ 2 0 0 2 1 7 0

Նախորդ հոդվածը‘Ավստրալիայի հետ խաղում Հոլանդիային հաղթանակը դժվար տրվեց (տեսանյութ) ‘
Հաջորդ հոդվածը‘Գալուստ Սահակյանի օգնականների, խորհրդականների ու ռեֆերենտների թիվն անցնում է տրամաբանական սահմանները. «Ժողովուրդ»’