‘
Վերաքննիչ քրեական դատարանում այսօր շարունակվեց «Հարսնաքարի» գործով բողոքի քննությունը: Հիշեցնենք, որ բոլոր վեց ամբաստանյալների պաշտպանները բողոք էին ներկայացրել՝ պահանջելով կա՛մ արդարացնել իրենց պաշտպանյալներին, կա՛մ իրավական ճիշտ որակում տալ արարքին: Ինչպես հաղորդում է մեր թղթակիցը, քիչ առաջ նախագահող դատավոր Սերգեյ Չիչոյանը հրապարակեց վճիռը, որով անփոփոխ թողեց Առաջին ատյանի դատարանի վճիռը: Մեր թղթակիցը հաղորդում է նաեւ, որ վճռի հրապարակումից հետո վատացել է ամբաստանյալներից մեկի՝ Գարիկ Մարգարյանի մոր ինքնազգացողությունը:
‘