‘Պուտինի նախագծով՝ պետծառայողներին կարգելվի հաշիվ ունենալ արտասահմանում’

775

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումա է  մտցրել մի օրինագիծ, որի համաձայն՝ այն պետական ծառայողները, ովքեր մասնակցում են ինքնիշխանության և ազգային անվտանգության հարցերի քննարկումներին, չեն կարող հաշվեհամարներ ունենալ արտասահմանյան բանկերում: Այս մասին վկայում է ստորին պալատի կայքում տեղադրված փաստաթուղթը:

Փոփոխություններ են կատարվում կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտի՝ ՌԴ առանձին օրենքներում:

Բացի այդ, ենթադրվում է, որ պետծառայողները պետք է տեղեկություններ հաղորդեն իրենց, ինչպես նաև՝ ամուսնու և անչափահաս երեխաների ծախսերի մասին՝ այն դեպքում, եթե անշարժ գույքի, տրանսպորտային միջոցի, արժեթղթերի, բաժնետոմսերի հետ կապված գործարքների ընդհանուր գումարը մի որոշակի ժամանակահատվածում գերազանցի ամուսինների եկամուտը վերջին երեք տարիներին:

Պետական պաշտոնյային նկատողություն հնարավոր է հայտարարել միայն ծառայողական վարքագծի և տարաձայնությունների կարգավորման  հարցերով հանձնաժողովի առաջարկով:

Նաև ենթադրվում է, որ պետական ծառայության ցանկացած պաշտոն զբաղեցնելու հավակնող յուրաքանչյուր քաղաքացի պետք է ներկայացնի տեղեկություններ իր եկամուտների, ունեցվածքի և ունեցվածքային պարտավորությունների վերաբերյալ: Փաստաթղթի համաձայն՝ դատախազներին նույնպես իրավունք կտրվի դիմելու արբիտրաժային դատարան՝ պետական կամ մունիցիպալ ունեցվածքն ուրիշի անօրինական տիրապետումից հանելու հայցով: Փոխանցում է ria.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Աշխարհի առաջնության 12-րդ оրվա լավագույն ակնթարթները (լուսանկարային շարք)’
Հաջորդ հոդվածը‘2 կադր Աֆրիկյանների տան մոտից. Կին ոստիկաններն էլ են «գործի անցել» ‘