‘
Երևանի Մանկական զբոսայգում տեղադրվեց «Հիրոսիմայի խաղաղության քար» հուշաքարը:
Այն պատրաստված է 1945 թվականի օգոստոսի 6-ին Հիրոսիմայում ատոմային ռմբակոծության էպիկենտրոնից 200 մետր հեռավորությամբ գտնվող Աիոի կամրջին կից երկաթգծի սալաքարերից, որոնցից 188-ը ռմբակոծությունից տարիներ անց հավաքվել և քաղաքացիների ձեռքերով 7 տարիների ընթացքում վերածվել են յուրօրինակ հուշաքարերի։
‘