‘ԵԽԽՎ-ում Ադրբեջանի վերաբերյալ հայտարարություն են ընդունել ‘

878

ԵԽԽՎ ամառային նստաշրջանում մի քաի տասնյակ պատգամավորներ ստորագրել են հայտարարության տակ, որը վերաբերվում է Ադրբեջանում խոսքի ազատության սահմանափակումներին:

Ինչպես հայտնում է կառույցի պաշտոնական կայքը, հայտարարության տակ ստորագրած անձինք մտահոգություն են հայտնել այդ երկրում անհիմն ձերբակալությունների, խոսքի ազատության և բողոքի ակցիաների անցկացման սահմանափակումների, անկախ ԶԼՄ-ների նկատմամբ ճնշումների առնչությամբ: Պահանջվել է նաև անհապաղ գործողություններ ձեռնարկել, որպեսզի Բաքուն կատարի իր ստանձնած պարտավորությունները: «ԵԽ Նախարարների կոմիտեում Ադրբեջանի նախագահության շրջանում իրավիճակը չի բարելավվել, այլ`ընդհակառակը, էլ ավելի է սրվել»,- ընդգծել են պատվիրակները:

 

Նախորդ հոդվածը‘Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հայաստանում Իտալիայի դեսպանի հետ ‘
Հաջորդ հոդվածը‘Երևանում տեղադրվեց «Հիրոսիմայի խաղաղության քար» հուշաքարը’