‘ԴԱՀԿ-ն հերքում է Մարզահամերգային համալիրի աճուրդի կասեցման մասին տեղեկությունները’

957

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, վերաքննիչ դատարանը երեկ բավարարել էր Մարզահամերգային համալիրի հայցը եւ կասեցրել ԴԱՀԿ-ի հայտարարած աճուրդի որոշումը։ Այս մասին Երկիր մեդիային հեռախոսով փոխանցել է ընկերության ներկայացուցիչը։ 

Այս կապակցությամբ ԴԱՀԿ-ն հայտարարություն է տարածել , որով հայտնում է, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից մարզահամերգային համալիրի աճուրդային գործընթացը կասեցնելու վերաբերյալ մամուլում տեղ գտած տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը:

«ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը 26.06.2014թ. որոշմամբ իրավաչափ է համարել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի եզրահանգումն առ այն, որ թիվ 01/02-2373/14 կատարողական վարույթը “Դատական ակտերի հարկադիր կատարման մասին” ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի հիմքով ենթակա չէ կասեցման, իսկ”Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր” ՓԲԸ-ի վերաքննիչ  բողոքը ներկայացված հիմքերով համարել է ոչ հիմնավոր: 

Հետևաբար, Վերաքննիչ դատարանի կողմից մարզահամերգային համալիրի աճուրդային գործընթացը կասեցնելու վերաբերյալ որոշում չի կայացվել: Ուստի, ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության կողմից իրականացվող կատարողական գործողությունները շարունակվում են օրենքով սահմանված կարգով` կատարողական թերթին համապատասխան»,- նշվում է հայտարարության մեջ:

Նախորդ հոդվածը‘ԵԶԲ-ում քննարկել են ԵՏՏ-ի ներսում ինտեգված արժութային շուկայի ձևավորման հարցը’
Հաջորդ հոդվածը‘ «Դ!ԵՄ ԵՄ». Վետոյի պահանջ Սերժ Սարգսյանին ‘