‘
1/8-րդ եզրափակիչ, հունիսի 30, ժամը՝ 23.59
Գլխավոր մրցավար՝ Սանդրո Ռիչի (Բրազիլիա)
Գերմանիայի հավաքականը նախորդ երկու խաղերում պարտվել է Ալժիրի հավաքականին 1:4 ընդհանուր հաշվով: Այս երկու թիմերի միջև վերջին խաղը տեղի է ունեցել 1982 թվականին՝ Աշխարհի առաջնության խմբային փուլի շրջանակներում և ավարտվել է աֆրիկյան հավաքականի հաղթանակով՝ 2:1: Գերմանիայի հանդեպ տարած այս հաղթանակը Ալժիրի՝ Աշխարհի առաջնության շրջանակներում եվրոպական թիմերի հետ անցկացված հանդիպումներում միակն է. այս թիմը ունի 4 պարտություն և 3 ոչ ոքի:
Գերմանիայի հավաքականը
Ալժիրը դարձավ 6-րդ աֆրիկյան թիմը, որին հաջողվեց հասնել մինչև Աշխարհի առաջնության փլեյ-оֆֆ փուլ (Մարոկոյի, Կամերունի, Սենեգալի, Նիգերիայի և Գանայի հավաքականներից հետո):
Ալժիրի հավաքականը հաղթանակից հետո
Վերջին Աշխարհի առաջնություններից երեքում Գերմանիայի հավաքականը նվազագույնը հասել է մինչև կիսաեզրափակիչ: Նախկինում ոչ ոքի չհաջողվել 4 անգամ անընդմեջ հասնել այդ փուլին: Գերմանիայի ֆուտբոլիստները խմբային փուլում բոլորից շատ են փոխանցում կատարել (ներառյալ կրոսը և անկյունայինները):Թոմաս Մյուլերը աշխարհի առաջնությունների 9 հանդիպումներում խփել է 9 գնդակ՝ ներառյալ այս մրցաշարի 4 գնդակները:Մյուլերի հարվածների 66,7%-ը ավարտվում է գոլով (4 գոլ 6 հարվածից):
Թոմաս Մյուլեր
Այս Աշխարհի առաջնությունում Ալժիրի հավաքականի 6 գոլերը խփել են 5 տարբեր ֆուտբոլիստներ: Աշխարհի առաջնության խմբային փուլի երեք խաղերից յուրաքանչյուրում Գերմանիան առաջինն է գոլ խփել: Ալժիրը երեք խաղից երկուսում առաջին է բացել խաղի հաշիվը:
Ալժիրի ֆուտբոլիստները շնորհավորում են միմյանց
Գերմանիայի հավաքականի հարձակվողին հարկավոր է ընդամենը մեկ գոլ խփել, որպեսզի դառնա Աշխարհի առաջնությունների լավագույն ռմբարկու: Հիմա նրա հաշվին 15 գոլ է, ճիշտ այնքան, որքան ունի բրազիլացի Ռոնալդոն:
Ոչ ոք այս Աշխարհի առաջնությունում գլխով այնքան գոլ չի խփել, որքան Ալժիրը (2):
Միրոսլավ Կլոզեն կրող է դառնալ աշխարհի առաջնությունների լավագույն ռմբարկուն:
‘