‘
Իսպանիայի նոր թագավոր Ֆելիպե VI-ը տիկնոջ՝ Լետիսյա թագուհու հետ, այցելել է Վատիկան և հանդիպել Հռոմի պապին, հաղորդել է RT-ն:
Սա նորաթուխ միապետի առաջին արտասահմանյան այցն է գահակալությունից հետո:
Պոնտիֆիկն ընդունել է թագավորական զույգին Պապի գրադարանում, նրանց զրույցը տևել է 40 րոպե:
Ուշագրավ է, որ Լետիսյան օգտվել է կաթոլիկ թագուհիներին, ինչպես նաև կաթոլիկ միապետների տիկնանց և այրիներին տրված արտոնությունից, ըստ որի՝ նրանք իրավունք ունեն Հռոմի պապի հետ հանդիպմանը ներկայանալ սպիտակ զգեստով:
Ձևականորեն՝ արարողակարգը Հռոմի պապի ընդունելությանը հրավիրված կանանց համար նախատեսում է սև և երկար թևքերով զգեստ:
Վատիկանից հետո Ֆելիպեն այցելելու է Իսպանիայի հարևան երկրներ՝ Մարոկկո, Ֆրանսիա և Պորտուգալիա: Փոխանցում է ИТАР-ТАСС-ը:
‘