‘Սիրիայում ոչնչացվում են հնագիտական բացառիկ նմուշներ’

1014

Սիրիայում արդեն ամիսներ շարունակվող քաղաքացիական պատերազմը հանգեցրել է սիրիական հնությունների անօրինական առքուվաճառքի : ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակում գրանցված սիրիական վեց տեսարժան վայերերին անդառնալի վնաս է հասցված: Բացառիկ թանգարանային նմուշները վաճառվում են կամ փոխանակվում զենքի հետ,- գրում է Time ամսագիրը՝ հղում անելով InoPressa լրատվական գործակալությանը:
Ըստ վերլուծաբանների՝ այս հնագույն երկրի գանձերի թալանը կարող է բերել զինված հակամարտության արհեստական երկարաձգման:
Բացի այդ, հնագիտական վայրերի թալանը կարող է իսպառ վերացնել Սիրիայում տնտեսական աճի հավանականաությունը:
Մշակութային ժառանգության ավերման պատասխանատվությունը պետք է կրեն և՛ սիրիական բանակը, որը գնդակոծում է հնությունները, և՛ ընդդիմադիրները, որոնք որպես բարիկադներ են օգտագործում հնագույն ամրոցներն ու շինությունները,-գրում է Time պարբերականը:

Նախորդ հոդվածը‘«Ալ Քաիդան» սեպտեմբերի 11-ի ահաբեկչության տարեդարձի կապակցությամբ գաղտնի տեսանյութեր է հրապարակել’
Հաջորդ հոդվածը‘Ռոնալդուի վերջնագիրը և Պլատինիի պատասխանը’