‘
Կյանքից հեռացել է Ուկրաինայի ուղղափար եկեղեցու առաջնորդ միտրոպոլիտ Վլադիմիրը: Այս մասին ֆեյսբուքում գրել է միտրոպոլիտի քարտուղար Ալեքսանդր Դրաբինկոն:
«Կիևի և համայն Ուկրաինայի միտրոպոլիտ Վլադիմիրը վախճանվել է: Աստված լուսավորի նրա հոգին»,-գրել է Դրաբինկոն:
78 ամյա Միտրոպոլիտ Վլադիմիրը վախճանվել է քաղցկեղից: Ուկրաինայի ոււղափառ եկեղեցու թեմի առաջնորդի պարտականությունները կստանձնի երեց Օնուֆրին:
Միտրոպոլիտ Վլադիմիրը (Վիկտոր Սաբոդան) ուկրաինական եկեղեցին գլխավորում էր 1992 թ. մայիսից:
‘