‘
Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը հարցազրույց է տվել Asekose.am-ին: Հարցազրույցից մի քանի ուշագրավ դրվագներ ներկայացնում ենք ստորեւ:
Տիգրան Սարգսյանին՝ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան նշանակելու մասին
«Մենք ողջունում ենք նախկին վարչապետի նշանակումը Միացյալ Նահանգներում` որպես դեսպան: Դա ցույց է տալիս, թե ՀՀ կառավարության և ՀՀ նախագահի համար որքան են կարևորվում հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ: Վարչապետի պաշտոնավարման ընթացքում սերտորեն համագործակցել ենք նրա հետ: Մեր և միջազգային հանրության համար Տիգրան Սարգսյանը եղել է լավ գործընկեր: Ուրախ ենք տեսնել նրան Վաշինգտոնում և այդ առումով որևէ վերապահում չունեմ»:
Ամբողջական հարցազրույցը՝ սկզբնաղբյուր կայքում
‘