‘
ՖԻՖԱ կարգապահական կոմիտեն մինչև աշխարհի առաջնության ավարտը որակազրկել և 6,5 հազար եվրոյով տուգանել է Բրազիլիայի հավաքականի մամուլի ծառայության ղեկավար Ռոդրիգո Պայվային` հաղորդում է Daily Mail-ը: Այս որոշումն ընդունվել է հունիսի 28-ին, Բրազիլիա-Չիլի խաղի ժամանակ տրիբունայի ներսում տեղի ունեցած դեպքերից հետո: Երբ թիմերն առաջին խաղակեսից հետո ընդմիջման էին գնում, Չիլիի հավաքականի հարձակվող Մաուրիսիո Պինիլիյուի և մամուլի քարտուղարի միջև բախում տեղի ունեցավ: Պայվան հրել է Պինիլյուին, իսկ հետո հայտարարել, որ այդ քայլին դիմել է ինքնապաշտպանության նպատակով:
ՖԻՖԱ-ն որակազրկել է Պայվային 4 հանդիպումով: Պայվան արդեն բաց է թողել Կոլումբիայի հետ քառորդ եզրափակչի խաղը և իր թիմի կողքին չի լինի կիսեզրափակչի և նույնիսկ երրորդ տեղի համար մղվող հանդիպումներում:
‘