‘
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր՝ ժամը 15:00-ին, Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Լեւոն Ավետիսյանը պետք է հրապարակեր ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի գործով դատավճիռը: Նիստը, սակայն, այսօր չկայացավ՝ դատավորի հիվանդության պատճառով: Փաստաբան Արա Զաքարյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ չի ցանկանում գնահատական տալ այս կապակցությամբ ,բայցեւ չբացառեց, որ նիստը միտումնավոր են ձգձգում:
‘