‘ԱՊՊԱ hամակարգի վնասաբերության ցուցանիշը մոտ 59.1%-է’

887

2014թ. մայիսի 31-ի դրությամբ ԱՊՊԱ պայմանագիր ունեցող ավտոտրանսպորտային միջոցների քանակը կազմել է 443,037, ինչը նախորդ ամսվա վերջին օրվա դրությամբ ունեցած ցուցանիշի համեմատ աճել է 2,500-ով:

Ըստ Ավտոապահովագրողների բյուրոյի հրապարակած տվյալների՝ մայիսի ընթացքում բավարարված դիմումների գծով վճարված (վճարվելիք) հատուցումների ընդհանուր գումարը կազմել է մոտ 763 մլն դրամ, ինչը ապրիլ ամսվա համեմատ աճել է մոտ 19 մլն դրամով: Ամսվա ընթացքում կարգավորված դիմումների քանակը նախորդ ամսվա համեմատ ևս նվազել է` կազմելով 3,848 դիմում, նախորդ ամսվա 3,999-ի դիմաց:

Հատուցման միջին չափը 2014թ. մայիս ամսվա դրությամբ կազմել է`191,110 ՀՀ դրամ: Համակարգի վնասաբերության ցուցանիշը մայիս ամսվա դրությամբ կազմել է մոտ 59.1%:

Նախորդ հոդվածը‘Հայտնաբերվել է Իրանի քաղաքացու դին’
Հաջորդ հոդվածը‘Վոլոդյա Ավետիսյանի գործով վճիռը չհրապարակվեց. Դատավորը հիվանդ էր ‘