‘
Ֆորտալեզայի հիվանդանոցի բուժքույրը, որը բջջային հեռախոսով նկարահանել էր Բրազիլիայի հավաքականի վնասվածք ստացած հարձակվող Նեյմարին, հեռացվել է աշխատանքից:
Բուժքույրը նկարահանել է այն պահը, երբ ֆուտբոլիստին պատգարակի վրա տանում են բժշկի սենյակ: Հոլովակի վերջում բուժքույրն ուղղում է տեսախցիկն իր վրա, «հաղթանակի» ժեստ ցույց տալիս և օդային համբույր ուղարկում:
Հիշեցնենք, որ Նեյմարը վնասվածք էր ստացել ֆուտբոլի ԱԱ 2014-ի քառորդ եզրափակչում՝ Կոլումբիայի հավաքականի դեմ խաղի ժամանակ. կոլումբիացի ֆուտբոլիստ Յոհան Կամիլո Սունիգան ոտքով հարվածել էր նրա մեջքին:
Բրազիլացի հարձակվողը պատգարակի վրա լքել է խաղադաշտը, իսկ հետո տեղափոխվել հիվանդանոց: Հիվանդանոցում նրան ախտորոշել են գոտկատեղային երրորդ ողի կոտրվածք:
Կիսաեզրափակչում Բրազիլիայի հավաքականը կներկայանա առանց Նեյմարի: Հուլիսի 9-ին կայանալիք կիսաեզրափակչում Բրազիլիան կմրցի Գերմանիայի հետ:
‘