‘Նախագահի նստավայրում կրծողների դեմ անհաշտ պայքար է սկսվել’

1455

«Ժողովուրդը» գրում է. Նախագահի նստավայրում կրծողների դեմ անհաշտ պայքար է սկսվել: Այդ նպատակով ՀՀ պետական բյուջեից նաև միջոցներ են հատկացվել` 330 հազար դրամ` միայն երկրորդ եռամսյակի համար: Իսկ կրծողների դեմ պայքարի գործը վերապահվել է «Երևանի կանխարգելիչ ախտահանում» ՓԲԸ-ին: Ի դեպ, ՀՀ Ազգային ժողովում ևս ամեն ամիս կրծողների դեմ պայքար է տարվում. այստեղ էլ տարեկան պետական բյուջեից ծախսվում է 840 հազար դրամ կամ մոտ 2 հազար ԱՄՆ դոլար: Ու քանի որ ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀ Կառավարության շենքում անգամ կոսմետիկ հարդարանք չէր արել իր պաշտոնավարման 6 տարիների ընթացքում, բակում էլ նույնիսկ մի թուփ չէր տնկել, ուստի դժվար է ասել հատկացում եղե՞լ է կենդանական ոլորտի սպասարկման համար, թե՞ ոչ: Կառավարության ներկայիս շենքի ներսից դեռ ԽՍՀՄ տարիների հոտն է փչում:

Նախորդ հոդվածը‘Գործարարներին «քերում» են մինչեւ վերջին խազը. «Հրապարակ»’
Հաջորդ հոդվածը‘Կոլապս. փնտրվում է «Նաիրիտ»-ի սեփականատերը’