‘Մոսկվայում ձնեմարդերի ամանորյա փառատոն կանցկացվի ‘

996

Ամանորյա տոներին ընդառաջ Մոսկվայում կազմակերպվելու է ձնեմարդերի փառատոն, որի շրջանակներում ընտրված լավագույն ձնեմարդի հեղինակը կարժանանա անակնկալ մրցանակների, հայտնում է lenta.ru լրատվական կայքը:

Փառատոնին կարելի է մասնակցել Facebook կամ Вконтакте սոցիալական ցանցերի հատուկ կազմակերպչական էջերում գրանցվելու միջոցով:

Մրցույթի արդյունքերն ամփոփվելու են դեկտեմբերի 25-ին, իսկ աշխատանքները կարելի է տեսնել մինչև 2013-ի հունվարի 14-ը, Красный Октябрь նախկին գործարանի տարածքում կազմակերպված ցուցահանդեսում:

Նախորդ հոդվածը‘Ամերիկացին գազով լցված փուչիկների միջոցով կհատի օվկիանոսը’
Հաջորդ հոդվածը‘Վրաստանի նախկին վարչապետի և Թբիլիսիի քաղաքապետի դեմ կարող են գործ հարուցել ‘