‘Հետաքրքիր թվեր և փաստեր ԱԱ-2014-ի եզրափակչի մասին’

12735

«Մարականա» եզրափակիչը պատմության մեջ դարձավ երրորդը Արգենտինայի և Գերմանիայի մասնակցությամբ: ԱԱ-1986-ին հաղթանակը տոնել են արգենտինացիները՝ 3:2, իսկ ԱԱ-1990-ին գերմանացիները՝  1:0 հաշիվներով:

Մարիո Գյոտցեն դարձավ առաջին ֆուտբոլիստը, ով փոխարինման դուրս գալով  դարձավ գոլի հեղինակ:Հիշեցնենք, որ հենց այդ գոլը հաղթանակ բերեց Գերմանիային:

ԱԱ-2014-ը Արգենտինայի համար  դարձավ աշխարհի առաջնության շրջանակում առաջին հանդիպումը  սկսած 1990 թվականից, որտեղ հարավամերիկացիները հարված չեն հասցրել  դարպասաձողին:

Արգենտինայի հավաքականը  պատմության մեջ առաջին անգամ գոլ բաց թողեց լրացուցիչ ժամանակում:

Գերմանիայի հավաքականը 4-րդ անգամ դարձավ աշխարհի չեմպիոն:

Գերմանիայի հավաքականը դարձավ պատմության մեջ առաջին եվրոպական թիմը, ով հաղթեց Նոր աշխարհում:

Երրորդ անգամ անընդմեջ ֆուտբոլային այս ավարը բաժին հասավ եվրոպական թիմի: Աշխարհի առաջնությունների պատմության մեջ դա առաջին անգամ է:

Մարիո Գյոտցեն, ով այդ պահին 22 տարեկան  39 оրական էր,  ԱԱ-1966-ից ի վեր դարձավ այսպիսի վճռորոշ խաղում գոլ խփող ամենաերիտասարդ ֆուտբոլիստը: Այն ժամանակ աչքի է ընկել Վոլֆգանգ Վեբերը,ով  22 տարեկան 33 оրական էր:

24 տարի պահանջվեց Գերմանիային, որպեսի կրկին նվաճի չեմպիոնական տիտղոսը: Վերջին անգամ նա չեմպիոն էր դարձել  1990 թվականին: Ուշագրավ է, որ Իտալիայի և Բրազիլիայի հավաքականներին նույնպես պահանջվեց 24 տարի աշխարհի չեմպիոնի կոչմանն արժանանալու համար:

Նախորդ հոդվածը‘Ադրբեջանական դիվերսիոն խմբի վնասազերծման ուղղությամբ իրականացվող գործողությունը ավարտվել է’
Հաջորդ հոդվածը‘ՊՆ. Վնասազերծված դիվերսիոն խմբի նկատմամբ կիրականացվի քրեական հետապնդում’