‘
Հանրապետության տարածքում՝
Հուլիսի 16-18-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
19-20-ին հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վրկ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Քամին` հարավ-արևմտյան` 5-10 մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Երևանում՝
Հուլիսի 16-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևանի հուլիսի 16-ի բազմամյա կլիմայական տվյալներ
• Օդի առավելագույն ջերմաստիճան 39.70C (1978 թ)
• Օդի նվազագույն ջերմաստիճան 14.60C (1997 թ)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 26.70C
ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն
‘