‘
Malaysia Airline ավիաընկերության «Բոինգի» ուղևորների և անձնակազմի անդամների մարմինները տեղափոխող երկաթուղային սառցարան-շարժակազմը դուրս է եկել Ուկրաինայի արևեքի Դոնեցկի մարզում անջատականների վերահսկողության տակ գտնվող Տորեզից և ուղղություն վերցրել դեպի Խարկով: Հաղորդվում է, որ գնացքը Խարկով է հասնելու Դոնեցկով: Այստեղ նրան սպասում է մալայզիական կառավարության պատվիրակությունը, որը, նախ, մարմինները կտեղափոխի ուկրաինական իշխանությունների կողմից վերահսկվող տարածք, ապա Ամստերդամ:
Ուկրաինայի նախագահի կայքում տեղադրված հաղորդագրության համաձայն՝ Պյոտր Պոռոշենկոն կարգադրել է ապահովել շարժակազմի անվտանգությունը ամբողջ ճանապարհի երկայնքով:
Ինչպես տեղեկացրել է Մալայզիայի վարչապետ Նաջիբ Ռազակը, պայմանավորվածության համաձայն՝ միջազգային անկախ փորձագետներին տրամադրվելու է ապահով մուտք օդանավի աղետի տարածք՝ լայնածավալ հետազոտություն սկսելու համար:
Երկուշաբթի Նիդեռլանդներից մի խումբ դատաբժշկական փորձագետներ արդեն սկսել են զոհվածների ինքնությունը պարզելու աշխատանքը: Մասնագետներն ուսումնասիրել են սառցարան վագոններով տեղափոխված 196 դիակ:
Երկուշաբթի մինչև օրվա կեսր հայտնաբերվել էր օդանավում եղած 298 մարդկանցից 282-ի մարմինը: Փոխանցում է BBC-ն:
‘