‘
Հուլիսի 22-ին Յուրմալայում մեկնարկում է երիտասարդ կատարողների «Նոր ալիք-2014» XIII միջազգային մրցույթը, որին կմասնակցեն աշխարհի 13 երկրի կատարողներ: Հայաստանը մրցույթում կներկայացնի երգչուհի Սոնա Ռուբենյանը:
Առաջին մրցութային օրը մասնակիցները պետք է կատարեն համաշխարհային հիթ, երկրորդ օրը`իրենց երկրի հիթը, իսկ երրորդ օրը`հատուկ մրցույթի համար գրված ստեղծագործությունը: «Նոր ալիք-2014»-ը կավարտվի հուլիսի 27-ին:
2010 թվականին Հայաստանը ներկայացնող Սոնա Շահգելդյանը մրցույթում զբաղեցրել է առաջին տեղը:
‘