‘
Նիդեռլանդներից 40 ռազմական ոստիկաններ ժամանել են Խարկով, որպեսզի ավստրալական ոստիկանության հետ միասին այցելեն Malaysia Airline-ի կործանման վայր:
Հոլանդացի ոստիկանները Ուկրաինայի տարածք են մտել անզեն: Ավստրալացիների հետ միասին՝ նրանք պետք է պահպանեն ավիաաղետի վայրը:
Հիշեցնենք, որ մալայզիական ավիաընկերության օդանավը աղետի է ենթարկվել անջատականների վերահսկողության տակ գտնվող տարածքում: Ուկրաինական իշխանությունները նրանց մեղադրում են օդանավի կործանումից հետո իրեղեն ապացույցները թաքցնելու փորձի մեջ, ինչն անջատականները հերքում են:
Ինչպես Խարկովից հաղորդել է BBC-ի թղթակիցը, շաբաթ օրը տրանսպորտային ինքնաթիռները կարող են քաղաքից տեղափոխել MH17-ի ուղևորների բոլոր մնացած մասունքները, որոնք հայտնաբերել են անջատականները: Դրանք կուղարկվեն Նիդեռլանդներ՝ ինքնությունը պարզելու նպատակով:
‘