‘
Իտալիայի հավաքականի նախկին պաշտպան Ֆաբիո Կանավարոն բարձր է գնահատել «Բավարիայի» և Հոլանդիայի հավաքականի խաղային որակները: Նրա խոսքով, հոլանդացին եզրային հարձակման գծում լավագույնն է:
«Ռոբենը միայն այս պահին կարող էր ճանաչում վայելել: Նա ֆուտբոլի պատմության լավագույն եզրային հարձակվողն է: Այս պահի դրությամբ, նրա հետ ոչ ոք չի կարող համեմատվել»–Կանավարոյի խոսքերն է մեջբերում goal.com-ը:
‘