‘Կառլո Անչելոտի.պարտությունը Սուպերգավաթի նախապատրաստական շրջանի համար լավ է’

925

Կառլո Անչելոտին խոստովանել է, որ ամերիկյան մրցաշարից դուրս մնալը կարող է оգտակար լինել, սակայն ուրախանալ այս «Ռոմա»-ից կրած պարտության համար Անչելոտին չի պատրաստվում:.

«Մենք ձգտում էինք լավ խաղալ պաշտպանությունում: Ինձ թվում էր,թե «Ռեալ»-ի հաջողվում է լավ խաղալ հետևի գծում: Բացի դրանից, հաջողվեց ստեղծել ոչ քիչ գոլային պահեր, որը նույնպես լավ է: Եվ, վերջապես, ամենակարևորն այն է, որ խաղացողներից ոչ մեկը վնասվածքներ չի ստացել: Շուտով մեզ կմիանան նաև մյուս խաղացողները: Մի մասը կգա արդեն оգոստոսի 1-ին, մյուսները՝ 5-ին: Միևնույն ժամանակ, նրանք բոլորն էլ կարող են խաղալՍուպերգավաթի մրցաշարում: Նոր եկածները կունենան մեկ շաբաթ պատրաստվելու համար, և  դա կարող է բավարար լինել:  Ինչ-որ իմաստով նույնիսկ լավ է, որ մենք առաջ չգնացինք ամերիկյան մրցաշարում, այնպես որ մենք հիմա ժամանակ կունենանք մի փոքր հանգստանալու: Ուրիշ հարց է, որ պարտությունը երբեք էլ ուրախանալու առիթ չէ, ուստի մենք հիմա պետք լավագույնս պատրաստվենք Սուպերգավաթին»-ասել է Անչելոտին իսպանական լրատվամիջոցներին: 

Նախորդ հոդվածը‘Ասք Սերժ Սարգսյանի մտահոգությունների մասին ‘
Հաջորդ հոդվածը‘Չինաստանի ակտիվիստները դեմ են միասեռականությունը էլեկտրաշոկով «բուժելուն»’