‘
Հայ-ադրբեջանական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում` ադրբեջանական Քեմեռլի բնակավայրի ուղղությամբ տեղակայված դիրքերից, օգոստոսի 2-ին, հակառակորդը խոշոր տրամաչափի հրազենից գնդակոծել է Բարեկամավան գյուղը: Այս մասին հաղորդել է ՀՀ ՊՆ-ն:
Համաձայն աղբյուրի հակառակորդի կրակակետերը լռեցնելու նպատակով պատասխան կրակ է բացվել ադրբեջանական դիրքերի և Քեմեռլի բնակավայրում տեղակայված ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանմանումների ուղղությամբ: Ըստ նախնական տվյալների` ադրբեջանական կողմը կրել է զգալի կորուստներ:
Հայկական կողմից զոհեր և վիրավորներ չկան:
ՀՀ ՊՆ-ն նաև վստահեցնում է, որ ՀՀ զինված ուժերը շարունակում են վերահսկել իրավիճակը շփման գծում:
‘