‘
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ պաշտոնական լիազորությունները գերազանցելու կապակցությամբ իրեն ներկայացված մեղադրանքի պատճառով ինքը քաղաքական ապաստան խնդրելու կարիք չունի:
«Այն, որ ինձ կարող են որևէ երկրում ձերբակալել և հանձնել Վրաստանին՝ երևակայության ոլորտից չի: Ինչի՞ ս է պետք քաղաքական ապաստանը: Ես վրացի եմ, և մնացած ողջ կյանքս պատկանում է Վրաստանին, նրա փրկությանն ու ազատագրությանը»,- Վաշինգտոնում «Ռուսթավի-2»-ին տված հարցազրույցում հայտարարել է Սաակաշվիլին:
Նախկին նախագահը ուշադրություն է հրավիրել միջազգային արձագանքին՝ իրեն ներկայացված մեղադրանքի կապակցությամբ: Նրա խոսքով՝ դա խոսում է այն մասին, որ «ինքն անմեղ է»:
«Ես ոչ միայն մի թեթրի անգամ չեմ վերցրել, այլև 11 անգամ մեծացրել եմ բյուջեն: Ես պատիվ եմ ունեցել ստեղծելու վրաց պետություն, ինձ չէին հետաքրքրում իմ տունը, շքեղությունը, փողը, դրանք ոչ մի նշանակություն չունեն: Հետևաբար՝ նրանք ոչինչ չեն կարող գտնել , ես բացարձակապես մաքուր եմ: Մութ սենյակում կատու չկա, իսկ դուք փնտրեք՝ ինչքան ուզում եք: Վառեք լույսն ու հասկացեք, որ չկա»,- հայտարարել է Սաակաշվիլին: Փոխանցում է trend-ը:
‘