‘Քարվաճառում պայմանագրային զինծառայող է զոհվել (լրացված)’

1945

Քարվաճառի շրջանում այսօր՝ օգոստոսի 4-ին, զոհվել է պայմանագրային զինծառայող՝ Արագածոտնի մարզի Պարտիզակ համայնքի բնակիչ 40-ամյա Արամ Գրիգորյանը: Այս մասին հայտնում է news.am-ը՝ հղում անելով ՊՆ–ին մոտ կանգնած աղբյուրներին։

ԼՂՀ պաշտպանության բանակը դեռ պաշտոնական տեղեկություն դեպքի վերաբերյալ չի տարածել:

23:43

ԼՂՀ ՊԲ տեղեկությունների համաձայն՝ այսօր հակառակորդի դիպուկահար կրացից ԼՂՀ հյուսիսային սահմաններին տեղակայված դիրքերից մեկում զոհվել է կրտսեր սերժանտ Արամ Մկրտիչի Գրիգորյանը՝ ծնված 1971թ: Այս մասին ֆեյսբուքում գրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

 

Նախորդ հոդվածը‘«Ռեալ»-ին և «Բարսելոնա»-ին հրավիրել են խաղալու Ասիայում’
Հաջորդ հոդվածը‘Սաակաշվիլին հայտարարել է, որ քաղաքական ապաստանի կարիք չի զգում’