‘Իրաքում գաղտնի վերահուղարկավորել են Սադամ Հուսեյնին’

1202

Իրաքի՝ մահապատժի ենթարկված նախագահ Սադամ Հուսեյնի մարմինը 8 ամիս առաջ Թիքրիթից 13 կմ հեռավորության վրա գտնվող իր հայրենի Ալ-Աուջա գյուղի գերեզմանից գաղտնի տեղափոխել են անվտանգ վայր: Այդ մասին հայտարարել է Սադամ Հուսեյնի ցեղակիցներից մեկը:

The Guardian-ին տված հարցազրույցում նա ընդգծել է, որ թիքրիթցի սուննիները վախենում էին, թե Սադամ Հուսեյնի աճյունի հետ ինչ-որ բան կարող է պատահել: «Մեր մտավախություններն արդարացան»,- ցեղի առաջնորդի խոսքն է մեջբերում Интерфакс-ը:

1982 թ. Սադամ Հուսեյնը հսկայական դամբարան էր կառուցել իր մահացած մոր համար: Հենց այնտեղ էլ  հուղարկավորվել էր 1982 թ. 148 շիաների սպանության մեջ մեղավոր ճանաչված և 2006 թ. դեկտեմբերի 30-ին մահապատժի ենթարկված Սադամը:

Հուսեյնի դամբարանը պղծվել է ԻԼԻՀ շարժման շիա գրոհայինների կողմից: Նրանք այրել են շինությունը:

Սուննի ցեղի առաջնորդն ափսոսանք է հայտնել, որ իր մարդիկ չեն կարողացել տեղափոխել իրենց ցեղակցի՝ նախկին նախագահի որդիների աճյունները: Փոխանցում է vesti.ru-ն:

 

Նախորդ հոդվածը‘Կարմիր կխմերների առաջնորդներին ցեղասպանության մեղադրանքով դատապարտել են ցմահ ազատազրկման’
Հաջորդ հոդվածը‘Ֆրիսթայլ ֆուտբոլային աստղերի կողմից. Նեյմարը, Ռոնալդուն, Իբրահիմովիչը և մյուսները (տեսանյութ)’