‘
«Հենց նման հայտարարություններն են պարարտ հող ստեղծում` էթնիկ հիմքի վրա հանցագործությունների համար, ինչպիսին էր Հրանտ Դինքի սպանությունը», — հայտարարել է ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը, Արմինֆո գործակալության խնդրանքով մեկնաբանելով Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերջին խայտառակ հայտարարությունը, որով նա վիրավորանք էր համարել իրեն հայ անվանելը։
«Նման ռասիստական հայտարարությունները պատիվ չեն բերում որևէ մեկին և հատկապես պետության ղեկավարին։ Զարհուրելի է, որ հայտարարության հեղինակը դա անում է նախընտրական շրջանում՝ ակնկալելով, որ դա կարող է լրացուցիչ ձայներ բերել», — հայտարարել է Տ.Բալայանը՝ ընդգծելով, որ ռասիզմի նման դրևորումներն են ընկած ցեղասպանությունների իրագործման և դրանց ժխտողականության հիմքում։
‘