‘
Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կարող է կորցնել վերահսկողությունը Պետական պահպանության հատուկ ծառայության նկատմամբ, այսօր հաղորդել է «Ինտերպրեսնյուս» տեղեկատվական գործակալությունը:
Խորհրդարանական ընտրություններում հաղթած «Վրացական երազանքի» պատգամավոր Իրինա Իմերլիշվիլին օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես եկել, ըստ որի՝ այդ ծառայությունն անցնելու է կառավարության վերահսկողության տակ, Թբիլիսից հաղորդել է ВЗГЛЯД –ի թղթակիցը: Եթե այս նախաձեռնությունն արժանանա պատգամավորների հավանությանը, ապա տվյալ ծառայության ղեկավարներին կնշանակի և կհեռացնի, ծառայության առնչությամբ նորմատիվ ակտեր կկայացնի կառավարությունը: Նախաձեռնությունը հիմնավորվում է նրանով, որ ծառայության ներկայացուցիչները հիմնականում պահպանում են կառավարական օբյեկտներ, ուստի պետք է ենթարկվեն կառավարությանը:
Հիշեցնենք, որ «Վրացական երազանքն» արդեն քննարկում է նախագահին նահանգապետերի նկատմամբ վերահսկողությունից զրկելու հարցը:
‘