‘
Haqqin.az-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանի հատուկ ծառայությունները բացահայտել են փաստեր հայկական հատուկ ծառայությունների հետ իրավապաշտպան Ինթիհամ Ալիևի համագործակցության վերաբերյալ: Տեղեկատվության աղբյուրը հաղորդել է, որ իրավապահ մարմինները պատրաստվում են նրան մեղադրանք ներկայացնել Յունուս ամուսինների «հայկական գործով»:
Քիչ ավելի ուշ լրատվամիջոցները հայտնեցին, որ «Իրավական կրթության ընկերություն» հասարակական կազմակերպության ղեկավար, իրավապաշտպան Ինթիհամ Ալիևը ձերբակալվել է: Ըստ տեղեկատվության՝ նրա ձերբակալությունն առնչվում է «Լեյլա Յունուսի հայկական գործին»:
‘