‘
ՈԻԵՖԱ-ի մրցավարական կոմիտեն թույլատրել է Եվրոպական ֆուտբոլային միության ակումբների հանդիպումների ժամանակ սփրեյի оգտագործումը:
Փորձարկման շրջանը ցույց տվել, որ անհետացող նյութերով սփրեյի կիրառումը շատ օգտակար է հանդիպումների ժամանակ: Այն оգտագործում են, որպեսզի ստանդարտ դիրքերի ժամանակ ցույց տան ֆուտբոլիստների կազմած պատից նվազագույն հեռավորությունը, ինչպես նաև այն վայրը, որտեղից պետք է կատարվի տուգանային հարվածը:
«Մենք հաջողությամբ оգտագործեցինք այս սփրեյը Մալթայում կայացած մինչև 17 տարեկանների Եվրոպայի առաջնությունում: Ես ուրախ եմ, որ ՈՒԵՖԱ-ի մրցավարական կոմիտեն որոշել է оգտագործել այն Եվրոպայի առաջատար մրցաշարերում»,-ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիի խոսքերն է մեջբերում միության պաշտոնական կայքը:
«Մենք Բրազիլիայի աշխարհի առաջնության ընթացքում տեսանք, որ սփրեյը оգնում է մրցավարներին տուգանայինների ժամանակ: Վստահ եմ, որ այդպես կլինի նաև այս մրցաշրջանի ՈԻԵՖԱ-ի հանդիպումների ժամանակ: Կուզենայի իմ երախտագիտությունն հայտնել Արգենտինայի ֆուտբոլի ընկերակցության նախագահ Խուլիո Գրոնդոնեին, որի շնորհիվ այս սփրեյը հայտնվել է ֆուտբոլում»:
Առաջին անգամ այս սփրեյը կоգտագործվի ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթի՝ «Ռեալ»-«Սևիլիա» հանդիպման ժամանակ, իսկ հետո արդեն Չեմպիոնների լիգայի փլեյ-оֆֆ փուլի, Եվրոպայի լիգայի և Եվրո-2016-ի որակավորման հանդիպումներում:
‘