‘«Արսենալը» տոնում է հաղթանակը Անգլիայի սուպերգավաթում (տեսանյութ)’

967

Արսեն Վենգերի թիմի առաջին պաշտոնական հանդիպումը «Մանչեսթր Սիթի» դեմ ավարտեց հաղթանակով:

Այս հանդիպումը մոտեցող մրցաշրջանի հանդիսավոր ծանուցումն էր: «Արսենալը» և «Մանչեստր Սիթին» հույսները չէին դրել այն ֆուտբոլիստների վրա, որոնք աշխարհի առաջնությունից հետո տրված արձակուրդից  ավելի ուշ էին վերադարձել, քան մյուսները:Կանոնիրները հեշտությամբ կարողացան հաղթանակի հասնել գործող չեմպիոնների հանդեպ: Արսեն Վենգերը հաջողությամբ ներկայացրեց նորեկներին. Կալում Չեմբերսը հիանալի աշխատանք կատարեց պաշտպանության կենտրոնում, Ալեքսիս Սանչեսը հարձակման առաջին գծում էր, իր տեղում շատ լավ էր նայվում նաև Մատյե Դեբյուշին:

Մանուել Պելեգրինին հազիվ թե գոհ մնաց իր դեբյուտանտի՝ Ֆերնանդոյի խաղից: Վերջինս խաղում էր դաշտի կենտրոնում՝ Յայա Տուրեի և Ֆերնանդինիոյի հետ միասին: Այս եռյակի ոչ այնքան հաջող խաղն ստիպեց Պելեգրինիին անցնել երկու հարձակվողով տակտիկական սխեմայի: Այս որոշման վրա  իր ազդեցությունն ունեցավ  ոչ միայն դաշտի կենտրոնի խաղացողների թուլությունը, այլ Դավիդ Սիլվայի բացակայությունը դաշտում: Հայտնվելով դաշտում, իսպանացին ուժեղացրեց քաղաքացիների հարձակման գիծը, սակայն կարճ ժամանակով: «Արսենալ»-ը նախաձեռնությունն իր ձեռքն էր վերցնում գրեթե բոլոր մենամարտերում: Կաբալյերոն, ով դարպասն էր պաշտպանում, գրեթե հնարավորություն չունեցավ լրջորեն ազդելու խաղի ելքի վրա և  փրկելու թիմը  գոլերից:

Զինագործները առաջարկեցին այլ խաղային ռիթմ և  իրենց դրսևորեցին որպես այնպիսի մի թիմ, որ եկել է այս հանդիպման լավ ֆիզիկական մարզավիճակում: «Արսենալը» գործեց  միասնական  և շուտով արդյունքն ակնհայտ էր. արդեն 22-րդ րոպեին Կասորլան  բացեց խաղի հաշիվը:

Երկրորդ գոլն արձանագրվեց  առաջին խաղակեսի ավարտից քիչ առաջ, որի հեղինակը դարձավ Աարոն Ռեմսին: 

«Մանրեսթր Սիթին» երկրորդ խաղակեսն ավելի լավ սկսեց՝ ստեղծելով մի քանի գոլային դրվագներ: Սակայն Оլիվյո Ժիրու գոլից հետո այս հանդիպումն արդեն կարելի էր ավարտված համարել: Ֆրանսիացի ֆուտբոլիստը, ով խաղադաշտ էր դուրս եկել ընդմիջումիդ հետո, գերազանց оգտվեց իր իսկ ստեղծած միակ հնարավորությունից և գնդակը գեղեցիկ հարվածով ուղարկեց Կաբալյերոյի պաշտպանած դարպասը:

«Արսենալ»-«Մանչեսթր Սիթի»՝ 3:0

Գոլերը. Կասորլա՝, 22, Ռեմսի՝ 42, Ժիրու՝ 61

«Արսենալ». Շչենսի, Դեբյուշի,Չեմբերս, Կոսելնի (Մոնրեալ, 46), Գիբզ, Արտետա, Ուիշլեր, (Ֆլամինի, 68), Ռեմսի (Քեմբել, 86), Կասորլա (Ռոսիցկի, 70), Սանչես (Оքսլեյդ-Չեմբերլեն, 46), Սանոգո (Ժիրու, 46).

«Մանչեսթր Սիթի». Կաբալյերո, Կլիշի, Բոյատա, Նաստասիչ, Կոլարով (Ռիչարդս,, 76), Տուրե (Սուկուլինի, 60), Ֆերնանդո, Նասրի (Սիլվա, 46), Յովետիչ, Խեսուս Նավաս (Սինկլեյր, 85), Ջեկո (Միլեր, 60):

Նախազգուշացում՝   Ֆերնանդո:

Նախորդ հոդվածը‘«Լիվերպուլ»-«Բորուսիա»՝ 4:0 (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Ժիրուն վարպետորեն հաշիվը դարձրեց 3:0 (տեսանյութ)’