‘
«Բարսելոնայի» նախկին մարզիչ Խերադո Մարտինոն այսուհետ կկատարի Արգենտինայի ազգային հավաքականի մարզիչի պարտականությունները:
Հիշեցնենք, որ նախկին մարզիչ Ալեքսանդրո Սաբելյան հեռացել էր Աշխարհի առաջնության ավարտից հետո, որտեղ հարավամերիկյան թիմը հասել էր մինչև եզրափակիչ:
El Mundo Deportivo-ի հաղորդած տեղեկություններով, Մարտինոն Արգենտինայի ֆուտբոլային ընկերակցության հետ աշխատանքային պայմանագիր է կնքել մինչև 2018 թվականը:
51-ամյա մասնագետին կօգնեն այն մարզիչները, որոնք ընդգրկված են եղել «Բարսելոնա»-ի մարզչական շտաբում:
‘